‘Ռուսաստանցի գիտնականները գտել են ձնե մարդու հետքերը ‘

1039

Ռուսաստանցի գիտնականները ուսումնասիրել են Լեռնային Շորիում (Կուզբասի հարավ) գտնվող Ազասյան քարանձավում գտնված բրդի կտորը եւ հանգել են եզրակացության, որ նմուշը 60-70 տոկոս հավանականությամբ պատկանում է ձնե մարդուն կամ քարանձավային մարդուն, երկուշաբթի РИА-Новости-ին հայտնել է Ռուսասըանի պետական հիդրոմետեորոլոգիական համալսարանի գլխավոր գիտաշխատող Վակենտին Սապունովը:

Գիտնականի խոսքով, սիբիրյան տայգայում հայտնաբերված, ենթադրաբար կիսաառասպելական արարածին պատկանող բրդի կտորները ուսումնասիրվել են Սանկտ-Պետերբուրգի եւ Մոսկվայի, ինչպես նաեւ՝ ԱՄՆ լաբորատորիաներում:

«Գիտության մեջ հարյուրտոկոսանոց հավանականությամբ ոչինչ չի կարելի պնդել: Բայց 95%-ով կարելի է ասել, որ Ազասյան քարանձավում հայտնաբերված նմուշները պատկանում են ձնե մարդուն: Ցավոք, ԴՆԹ-ի անալիզի համար նյութը բավական քիչ է եղե: Ավելի ճշգրիտ արդյունքի համար լավ կլիներչ գտնել ձնե մարդու արյան մնացորդները: Բայց միջուկային ԴՆԹ-ի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ այս արարածը բանականությամբ ավելի մոտ է մարդուն, քան շիմպանզեին», — ասել է գիտնականը: Նրա խոսքով, մարդու ԴՆԹ-ի եւ ուսումնասիրվող նյութի ԴՆԹ-ի միջու տարբերությունը 1 տոկոս է կազմում:

Գիտնականը նկատել է, որ ուսումնասիրությունը արվել է ոչ ստերիլ պայմաններում, ինչը կարող էր մեծացնել սխալանքի հավանականությունը, բայց, այնուամենայնիվ, մի քանի անգամ արված փորձերը, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, նույն արդյունքն են ցույց տվել:

Նախորդ հոդվածը‘Դիեգո. Վերջ Մագատի բռնապետությանը’
Հաջորդ հոդվածը‘«Սենդիի» հետեւանքով 60 միլիոն մարդ կարող է տուժել’