‘
Ուկրաինայի կառավարությունը նախապատրաստում է ավելի քան մեկ տրիլիոն գրիվենի փոխհատուցման հայց հարուցել այն վնասի դիմաց, որ ինքը կրել է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի արդյունքում, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ինչ վերաբերում է հայցերին. Ուկրաինան սկսել է այդ գործընթացները, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, ու քրեական գործի շրջանակներում Ուկրաինայի կառավարությունը ավելի քան մեկ տրիլիոն գրիվենի հայց է ներկայացնելու»,- ասել է Յացենյուկը՝ այսօր Գերագույն ռադայում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսիք են Ղրիմում ՌԴ գործողությունների և դրանց հետևանքով Ուկրաինայի պետության հասված վնասների վերաբերյալ գործընթացները: Փոխանցում է Interfax-ը:
‘