‘Պորտուգալիայում հույսները դրել են Ռոնալդոյի լավ մարզավիճակի վրա’

802

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժոան Պինտուն հույս ունի, որ իր երկրի ազգային ընտրանու  առաջատար Քրիստյանո Ռոնալդուն, ով վերջին շաբաթվա ընթացքում ազդրի վնասվածքի պատճառով մարզվում է անհատական գրաֆիկով, Աշխարհի առաջնությանը կմեկնի լավագույն մարզավիճակ ձեռք բերած:

« Բժշկական շտաբը լավ է կատարում ի աշխատանքը, և մենք  հույս ունենք, որ Ռոնալդուն Աշխարհի առաջնությանը 100%-ով կցուցադրի իր հնարավորությունները: Ամեն оր նկատելի է նրա առաջընթացը», — նկատել է Ժոան Պինտուն:

Աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի  հավաքականը կխաղա  G խմբում, որտեղ նրա հակառակորդները կլինեն Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները:

 

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան շրջվել է Երևան-Մեղրի ճանապարհի. կա զոհ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն վստահ է, որ Իտալիան շատ բան կարող է անել’