‘
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Բանից պարզվում է` վերջին օրերին Դավիթաշենի կամրջի վրա նոր ցուցանակ է հայտնվել: Այն տեղեկացնում է, որ կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը:
«ՉԻ»- Փաստորեն քաղաքապետարանը որոշել է առանց «շուխուռի» Երևանի փողոցներից մեկը կոչել Անաստաս Միրոյանի անունով: Ցուցանակն էլ երևի գիշերն են փակցրել (որոշ տեղեկությունների համաձայն, արդեն հանել են, ու դարձյալ գիշերով):
Խնդիրն այստեղ միայն Անաստաս Միկոյանը չէ, խնդիրն այն է, որ գիշերային անվանափոխումները կարող են սովորական դառնալ: Մի օր կարող ենք արթնանալ և պարզել, օրինակ, որ Բերքաշատ գյուղը դարձել է Բերիաշատ, Թալինը` Թալեաթ, Տաշիրը` Ստալինինո, Բամբակաշատը` Բրեժնևաշատ և այլն: Ցուցանակները կարող են նաև չփոխվել` մարդկանց շատ չբարկացնելու համար, բայց «փաստաթղթերով» ամեն ինչ կլինի այս իշխանությունների արժեհամակարգին համապատասխան:
Եվ այնուամենայնիվ` հատկապես Դավիթաշենի կամրջից Եղվարդի խճուղի տանող փողոցը Միկոյանի անունով կոչելու որոշումն ընդունողը զուրկ չի եղել հումորի զգացումից: Պարույր Հայրիկյանն ամեն օր այդ փողոցով է գնում տուն»:
‘