‘Միակ բանը, որին էսօրվա Սահմանադրությունը խոչընդոտում է, Սերժի վերարտադրվելն է’

1280

«Էս ոնց տեսնում եմ, երեկվա Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո Բաղրամյան 26-ում վալիդոլի պակաս է զգացվել, իսկ գեբելսյան քարոզչամեքենայի խմբագրություններում` ալկոհոլային խմիչքի ավելցուկ: Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը դեռ նոր էր հրապարակվել, իսկ հաշված ժամեր անց գեբելսյան քարոզչամեքենայի ԶԼՄ-ները իրար հետևից մեկը մեկից ֆանտաստիկ հոդվածներ էին գրել, ինչը, միանշանակ, ուրախալի է, քանի որ դա հստակ ցույց է տալիս, որ Բաղրամյան 26-ում խուճապ է առաջացել, էն էլ ինչ խուճապ: Ա՛յ ցավներդ տանեմ, Լևոնն ինչ ասել է, կապված Սահմանադրական «բարեփոխումների» և նորանշանակ կառավարության առջև դրված խնդիրների հետ, շատ ճիշտ է ասել: Այո՛, Սերժի նախաձեռնած Սահմանադրական «բարեփոխումները» ընդամենն արհեստածին, դատարկ գաղափար է, որն ուղղված է ոչ թե երկրում բարեփոխումեր իրականացնելուն, այլ պարզապես Սերժի վերարտադրվելուն: Սերժը շատ լավ հասկացել է, որ էս հարցում Սահմանադրության դրույթները էսօր հանդիսանում են սեփական իշխանությունը վերարտադրելու գրեթե միակ խոչընդոտը (հաշվի առնելով, թե ինչ տիպի ընտրակեղծիքների մեքենա է կարողացել կառուցել «վերջին բոլշևիկը»): Եվ հենց էդ խոչընդոտը շրջանցելու համար է, որ Սերժը նախաձեռնել էդ «բարեփոխումները»: Համաձայնե՛ք, որ էսօր մեր երկրում Սահմանադրությունը չէ, որ խանգարում է վերացնել սաշիկիզմը, վերանայել և իսկապես բարեփոխել հարկային օրենսդրությունը` ի նպաստ մանր և միջին բիզնեսի զարգացմանը: Համաձայնե՛ք, որ հաստատ գործող Սահմանադրությունը չէ, որ խոչընդոտում է Սերժին ադեկվատ, այլ ոչ թե սիտուատիվ արտաքին քաղաքականություն վարել: Մեր Սահմանադրության մեջ չկա ոչ մի կետ, որը հորդորում է անխնա վաճառել երկրի ստրատեգիկ նշանակություն ունեցող ռեսուրսները, ինչպես դա արվեց, օրինակ, Որոտանի կասկադի և «Հայռուգազարդ-ի պարագայում»: Սահմանադրությունը չէ, որ հորդորում է ՀՀԿ-ի պատգամավորներին կռվով-դավով, իրար տեղ կոճակներ սեղմելով հակաժողովրդական օրենքներ անցկացնել, և հաստատ գործող Սահմանադրությունը չէ, որ մեր վզին փորձում է փաթաթել Սահմանադրության դրույթներին հակասող օրենքները: Էս ամենին Սահմանադրությունը չէ, որ նպաստում է կամ խոչընդոտում: Գործող Սահմանադրությունը չի խոչընդոտում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն: Միակ բանը, որին էսօրվա Սահմանադրությունը խոչընդոտում է` Սերժի վերարտադրվելն է: Սա է գործող Սահմանադրության մեղքը: Այդ իսկ պատճառով էլ Սերժը որոշել է «բարեփոխել» Սահմանդրությունը: Սա է խնդիրը, մնացածը դատարկ խոսակցություններ են:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից»:

Zham.am  

Նախորդ հոդվածը‘«Երիտասարդական հավաքական». Աշխարհի առաջնության 11 գլխավոր հույսերը’
Հաջորդ հոդվածը‘Կողոպուտի ժամանակ լրագրողներին խորհուրդ է տրվում չդիմադրել ‘