‘
Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների անցկացման ընթացքում դիարաններն ընդունել են 210 մարդու դիակ, այդ թվում՝ 14 երեխաների, հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարար Օլեգ Մուսին:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախորդ օրվա ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի մարզերից դիարաններն ընդունել են ևս 50 զոհվածների մարմիններ: Ընդ որում՝ նա չի մասնավորեցրել, թե ինչ կորուստներ են կրել ուժայինները, ի՛նչ՝ անջատականները, և թե քանի զոհ կա խաղաղ բնակչության շրջանում: Փոխանցում է Interfax-ը:
‘