‘
Ինչպես քիչ առաջ հաղորդել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած անձը Հայկ Կյուրեղյանն է, որը հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի գործով առաջին դատական նիստի մեկնարկին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում նախ հայտարարել էր, որ ամեն կերպ խանգարելու է դատավարությունը, այնուհետև, բարձրանալով մի մեքենայի վրա, սկսել է ատրճանակով կրակել ոստիկանների ուղղությամբ:
iLur.am-ի օպերատորին հաջողվել է նկարահանել այն պահը, երբ Հայկ Կյուրեղյանին բերման են ենթարկում:
‘