‘Կոտ դ’Իվուարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’

1609

Խաղի սկզբում առաջինը գոլի հեղինակ դարձան ճապոնացիները. արդեն  16-րդ րոպեին Կեյսուկե Հոնդեի գերազանց հարվածն ավարտվեց  դարպասի գրավումով: Կոդիվուարցիներին հաշիվը հաջողվեց հավասարացնել երկրորդ խաղակեսում. 64-րդ րոպեին գոլ խփեց Վիլֆրիդ Բոնին, իսկ երկու րոպե անց Ժերվինյոն կատարեց հաղթական հարվածը, որը նույնպես ավարտվեց գոլով: 

Այսպիսով, Կոտ դ’Իվուարը Կոլումբիայի հետ միասին ունի երեք միավոր և զբաղեցնում է առաջին տեղը С խմբում: Ճապոնիան և Հունաստանն առայժմ միավորներ չունեն:

Կոտ դ’Իվուար – Ճապոնիա – 2:1

Գոլեր. Հոնդա, 16 (0:1); Բոնի, 64 (1:1); Ժերվինյո, 66 (2:1).

Նախորդ հոդվածը‘ Իտալիան հաղթեց Անգլիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Անգլիայի և Իտալիայի պայքարը, Ուրուգվայի անակնկալ պարտությունը. այսպիսին էր Մունդիալի երրորդ оրը.ամփոփում’