‘Ուկրաինայում արդեն երկրորդ լրագրողն է զոհվում’

737

Լուգանսկի հիվանդանոցում մահացել է  Ռուսաստանի պետական հեռուստատեսային և ռադիոընկերության լրագրող Իգոր Կոռնելյուկը, որը վիրավորվել էր ականանետային հրետակոծության ժամանակ: Այդ մասին Газета.Ru-ի թղթակցրին հաղորդել են հիվանդանոցից:

 Ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայում ևս մի ռուսաստանցի լրագրողի զոհվելու մասին: Նրա անունը պաշտոնապես չեն հայտնել, սակայն Twitter-ում լրագրողները նշել են իրենց սպանված գործընկերոջ անունը՝ հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշին:

Հրետակոծության ժամանակ Կոռնելյուկի և Վոլոշինի հետ է եղել նաև օպերատոր Վիկտոր Դենիսովը, ով չի տուժել:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը կրկին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր ‘
Հաջորդ հոդվածը‘ Բնապահպան. Լեռնահումքային արդյունեբերության աճը մեծացնում է անապատացման գործընթաների ռիսկերը’