‘Չինաստանում պայթյուն է տեղի ունեցել զինապահեստում. կա 17 զոհ’

897

Հունիսի 17-ին Չինաստանի կենտրոնական մասում՝ Հենյան քաղաքի բանակային զինապահեստում,  տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է 17 մարդ՝ բոլորը՝ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինծառայողներ:

Միջադեպը տեղի է ունեցել ռազմամթերքը պահեստավորելիս, հաղորդել է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը:

Դեպքի վայրում շարունակում են աշխատել սակրավորները և փրկարարները: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է տարվում, փոխանցում է vesti.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խավի Մարտինեսը Ժերար Պիկեի, Պեդրոն՝ Չավիի փոխարեն’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Պուտինին կոչ է արել համագործակցել լրագրողներին և ակտիվիստներին ազատ արձակելու հարցում’