‘Ջուլիան Ասանժ. Երկու տարի՝ Էկվադորի դեսպանատանը’

859

Ուղիղ երկու տարի է՝«Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժն ապաստանել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Դրա կապակցությամբ նա այսօր երեկոյան մամուլի ասուլիս է տալու:

2012 թ. հունիսին Ասանժը քաղաքական ապաստան խնդրեց հարավամերիկյան այդ երկրի դիվանագիտական առաքելությունում, որպեսզի խուսափի տեղափոխումից Շվեդիա, որտեղ նրան կասկածում են սեռական հանցագործությունների մեջ: Բայց ավելի շատ 42-ամյա ավստրալացին վախենում էր նրանից, որ շվեդական իշխանություններն իրեն կհանձնեին ԱՄՆ-ին, որտեղ նրան, լրտեսության համար, սպառնում է ընդհուպ մահապատիժ:

Նախօրեին Ասանժը ամերիկյան դատախազությանը կոչ է արել անհապաղ կասեցնել «Վիկիլիքսի» գործը՝ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու վերաբերյալ:

Ասանժը չի կարող մեկնել Էկվադոր, քանի որ դեսպանատնից դուրս գալուն պես կձերբակալվի: Դիվանագիտական ներկայացուցչության մոտ մշտապես հերթապահում են բրիտանական ոստիկանության աշխատակիցները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը` նախարարին. ՍԴ-ի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան նախագահի խաղաղության պլանը կներկայացնի ԵՄ խորհրդի նիստում’