‘
Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:
News.am-ի տեղեկություններով՝ երեկ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ: Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը: Վերջինս ոտքի հրազենային վնասվածք է ստացել:
Shamshyan.com-ի տեղեկություններով ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի եղբոր որդին, ով Մ. Գրիգորյանի զարմիկի ընկերն է, նրա հետ եղել է ավտոմեքենայում:
Հավելենք սակայն, որ նշված երկու ՀՀԿ–ական գեներալ–պատգամավորների ազգականները բազմիցս հայտնվել են նմանատիպ պատմություններում և համաձայն մամուլում տեղ գտած տեղեկությունների` ոչ տուժողի կարգավիճակում։ Եվ այս դեպքում փոքր ինչ կասկածելի է, որ երկու գեներալների ազգականները տուժող են դարձել։
‘