‘ՄԻԵԴ-ը Ֆրանսիայից պահանջել է հետաձգել հիվանդի էվթանազիան’

810

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է դադարեցնել երկրի Պետխորհրդի՝ երեքշաբթի կայացրած որոշման կատարումը, ըստ որի՝ թույլատրվում էր էվթանազիա անցկացնել 38-ամյա Վենսան Լամբերի նկատմամբ: Լամբերը վեց տարի բույսի վիճակում է, և, բժիշկների կարծիքով՝ առողջանալու շանսեր չկան:

Ֆրանսիայի արդարադատության բարձրագույն մարմնի կարծիքով՝ ավտովթարից տուժած պացիենտի կենսագործունեությունն արհեստական է և չհիմնավորված: Լամբերի կենսապահովման սարքերն անջատելու օգտին է արտահայտվել նրա կինը: Սակայն տղայի ծնողներն այլ կարծիքի են, և հենց նրանք էլ դիմել են Ստրասբուրգի դատարան:

Ֆրանսիական օրենքները էվթանազիա թույլ չեն տալիս, սակայն ըստ այդ օրենքների՝ հիվանդի բուժումը չպետք է անսահման լինի, եթե նա չի արձագանքում այդ բուժմանը: Պետխորհուրդը որոշել էր, որ այդ դրույթը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հանցագործը մոռացել է հանցանքի վայրում դուրս գալ Facebook-ից’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի հատուկ ծառայությունները հետաքրքրվել են Հայաստանի դեսպանի «ադամանդե ձեռքով». ՉԻ’