‘
Մեր ժամանակների լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խստորեն դատապարտել է ՖԻՖԱ-ի՝ Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսի դեմ ընդունված պատժամիջոցների մասին որոշումը:
«Սա ֆուտբոլ է, ո՞ւմ է սպանել Սուարեսը: Ինչո՞ւ նրան չեն ուղարկում Գուանտանամո (ԱՄՆ-ի իշխանությունների կողմից տարբեր հանցագործություններում մեղադրվող մարդկանց ճամբար): Խոսքն այստեղ ոչ ճիշտ պատժամիջոցների և մաֆիայի մասին է: Լուիսիտո մենք քեզ հետ ենք»,—Մարադոնայի խոսքերն է մեջբերում AS-ը:
‘