‘Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու ճանապարհին Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը որևէ խնդիր չի տեսնում ‘

853

Ռուսաստանը գտնում է, որ Վրաստանը կարող է անխոչընդոտ վերադառնալ ԱՊՀ, սակայն առաջին քայլը պետք է կատարվի պաշտոնական Թբիլիսիի կողմից, հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ԱՊՀ բաժնի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:

«Ես խոչընդոտներ չեմ տեսնում Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու ճանապարհին…  եթե Վրաստանի կողմից համապատասխան նախաձեռնություն լինի, ԱՊՀ-ն ժամկետներ չի նշանակի»,- ասել է Եվդոկիմովը, որի կարծիքով՝ պաշտոնական Թբիլիսիի նախաձեռնությունը կարևոր է նաև հետխորհրդային գոտու մյուս միավորումներում Վրաստանի ներգրավման համար, փոխանցում է РИА Новости լրատվականը:

Հիշեցնենք, որ 2008-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Վրաստանը դուրս էր եկել Անկախ պետությունների համագործակցությունից:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնելու է արձակուրդ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Թբիլիսի հետաձգվել է ‘