‘
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան: Ցուցարարներն ի նշան բողոքի այժմ փակել են Սարյան փողոցը, որտեղ տեղակայված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, ոստիկաններն էլ փորձում են բռնությամբ բացել ճանապարհը:
‘