‘Ռուսական ԶԼՄ-ները՝ Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին’

1271

Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լուրերի համատեքստում՝ նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Սերժ Սարգսյանը. հայկական ԶՄՆ-ները հաղորդում են, որ «նախագահն առողջական խնդիրներ ունի և կարճաժամկետ արձակուրդի ընթացքում պատրաստվում է վիրահատության ենթարկվել», գրում է Интерфакс-ը:

«ՀՀ նախագահը ոչ մի առողջական խնդիր չունի և իր արձակուրդի ընթացքում նույնիսկ պրոֆիլակտիկ բուժզննում չի պլանավորել»,- հայտնել է Սարգսյանի մամուլի խոսնակը:

Նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցելությամբ կմեկնի Փարիզ, այնուհետև մեկ շաբաթով արձակուրդի կանցնի:

Ռուսական  newsru.com-ի ասելով՝ Սարգսյանը մտադիր է անձամբ հերքել իր առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը: Վլադիմիր Պուտինի դեպքում նման լուրերին անդրադառնում է միայն մամլո քարտուարը: ԶԼՄ-ները նկատում են, որ Վ.Պուտինը վերջերս սկսել է բավականին հաճախ հետաձգել արտասահմանյան այցելությունները և ընդհանրապես գրեթե չի լքում նախագահական նստավայրը:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. «Հարսնաքարի» օրինագիծը տապալել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է’