‘
Հաիթիիում ժանտախտի զոհերի պաշտպանները խիստ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Պորտ-օ-Պրենս կատարած նրա այցի կապակցությամբ:
Փաստաբաններից մեկը քարտուղարի գործողություններն անվանել է վիրավորանք բոլոր հաիթցիներին, քանի որ, ըստ իրավաբանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «եկել է սելֆի անելու» տուժած ընտանիքների ֆոնին, ընդ որում՝ չընդունելով ՄԱԿ-ի «դերակատարումը» համաճարակի բռնկման հարցում:
Ավելի վաղ մահացածների մերձավոր հարազատների հետ հանդիպմանը Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել և ընդգծել, որ «վշտակցում է նրանց»:
Հաիթիում համաճարակի բռնկումը կապում են ՄԱԿ-ի խաղաղարար ճամբարի կոյուղու անսարքության հետ, ինչն արդեն կազմակերպության դեմ երեք դատական հայցերի առիթ է դարձել:
Պան Գի Մունի մամլո քարտուղարը դեռ անցյալ տարվա փետրվարին էր հակադարձել, թե 1947 թ. կոնվենցիան նման դեպքերում ՄԱԿ-ին ազատում է պատասխանատվությունից: Փոխանցում է BBC-ն:
‘