‘
ՌԴ Պետդումայի «Единая Россия» խմբակցության նիստում պաշտոնապես հայտարարվել է, որ խմբակցության նոր ղեկավար կլինի Վլադիմիր Վասիլեւը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Անդրեյ Վորոբյովին, ով նշանակվել է Պոդմոսկովյայի նահանգապետի պաշտոնակատար:
Գաղտնի այլընտրանքային քվեարկության արդյունքներով, Վասիլեւը ստացել է ամենաշատ քվեները՝ 136: Նրա երկու մրցակիցները ստացել են 18 եւ 9 քվե: Տեղեկացնում է \”Интерфакс\”-ը: Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը շնորհավորել է Վասիլեւին՝ խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Ի դեպ, «Единая Россия» խմբակցության անդամները որոշել են մեկ այլ պաշտոն էլ տալ Վասիլեւին. այժմ նա նաեւ Դումայի փոխխոսնակն է: Այդ պաշտոնը թափուր էր մնացել Վորոբյովից հետո:
‘