‘
Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչները ձերբակալել են մոսկովյան մետրոյի վթարի գործով երկու կասկածյալների, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Ձերբակալվել են «Մոսկովյան մետրոպոլիտեն» ՊՄՁ ուղեգծի ծառայության ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովը և ուղեգծի ճանապարհային վարպետի օգնական Յուրի Գորդովը: Հետաքննության վարկածի համաձայն՝ կասկածյալներն անփութություն են դրսևորել նոր տեղամասի գործարկման համար սլաքի տեղափոխումը կարգավորելու աշխատանքներում, որոնք «Հաղթանակի պուրակ» — «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև սկսվել էին այս տարվա մայիսի վերջից:
Ձերբակալվածներն արդեն հարցաքննվել են, և առաջիկայում նրանց մեղադրանք կառաջադրվի: Բացի այդ, ՌՔԿ աշխատակիցները ծրագրել են պատասխանատվության կանչել ողբերգությանն առնչություն ունեցող բոլոր անձանց՝ սկսած կատարողներից մինչև ղեկավար օղակի պաշտոնյաներ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘