‘
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր, ժամը 07.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայում:
Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայի 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել` 10.58-ին:
Առաջին հարկում այրվել են պահեստավորված անասնակերի հակեր, մշակված փայտ և թեփ (500 քմ), իսկ 2-րդ հարկում` փայտի մնացորդ (50 քմ):
‘