‘Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոն» արդյունքի կհասնի նաև առանց 80 մլն գին ունեցող ֆուտբոլիստների»’

834

«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ թիմը ուժեղ է իր թիմային ոգով: Նրա խոսքով, իր թիմում չկան  80 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ, սակայն արդյունքի կարողանում են հասնել:

– Կարծում եմ, կարելի է ասել այն մասին, որ «Ատլետիկոն» ոչ մեծ հեղափոխություն է արել եվրոպական ֆուտբոլում,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում, –  goal.com-ը: – Մենք ֆինանսական հնարավորություններով զիջում ենք «Բարսելոնային», «Բավարիային», «Ռեալին», «Մանչեսթր Յունայթեդին»  և «Յուվենտուսին», սակայն կարողացանք Չեմպիոնների լիգայում բարձր արդյունք գրանցել: Մենք չունենք  80 մլն խաղացողներ, բայց ունենք միահամուռ թիմ:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը գնահատական չտվեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կայացված դատավճռին’