‘Ամերիկացի տարեց կողոպտիչները գողացել են 56 տուփ վիագրա ‘

989

Երկու տարեց կողոպտիչներ, UZI-ով և  ատրճանակներով զինված, ներխուժել են Չիկագոյի կլինիկաներից մեկը և այնտեղից տարել 56 տուփ վիագրա: Ինչպես հաղորդել է NBC Chicago-ն, գողոնի ընդհանուր արժեքը կազմում է երկու հազար դոլարից քիչ ավելի:

Միջադեպն արձանագրել է հիվանդանոցի տեսախցիկը: Կադրերում երևում է, թե ինչպես աշխատանքային օրվա կեսին երկու տղամարդ, որոնցից յուրաքանչյուրը, դատելով արտաքնից, մոտավորապես 60 տարեկան է, մտնում են շենք, ապա ատրճանակով սպառնալով՝ բժշկական կենտրոնի աշխատակցին ստիպում են իրենց տալ դեղամիջոցը: Դրանից հետո կողոպտիչներից մեկը, հեռանալուց առաջ, սեղանի վրայից վերցնում է նաև նոութբուքը: Կողոպուտը տևում է ընդամենը 10 րոպե:

Քաղաքի ոստիկանությունն այժմ զբաղված է կողոպտիչների որոնմամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. «Իմ ինչի՞ն է պետք քաղաքական ապաստանը»’
Հաջորդ հոդվածը‘«Նինձյա-կրիաներ» ֆիլմի նոր պոստերը սկանդալի առիթ է դարձել’