‘«Մանչեսթի Սիթի»-ի դեմ խաղում Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1254

Հայաստանի ազգային հավաքականի  և Հունաստանի «Oլիմպիակոսի» կիսապաշտպան Գևորգ Ղազարանը Անգլիայի չեմպիոն «Մանչեստր Սիթի»-ի հետ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին և մեկ րոպե անց արդյունավետ փոխանցում կատարել Դիմիտրոս Դիամանտիկոսին, ով էլ գրավել է հակառակորդի դարպասը՝ հավասարացնելով հաշիվը (2:2):

Տեղեկացնենք նաև, որ  Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում տեղի ունեցած այս հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Սակայն 11 մետրանող հարվածներով հաղթել է «Oլիմպիակոսը» (2:2, 11 մետրանոցներ– 5:4): Նշենք, որ ավելի վաղ «քաղաքացիները» նույնպես 11 մետրանոց հարվածներով պարտվել էին «Լիվերպուլին»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» այս անգամ էլ պարտվեց «Մանչեսթր Յունայթեդին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘AS. Դիեգո Լոպեսը կտեղափոխվի Մոնակո ‘