‘
Մոսկվայի Տրոիցկյան դատարանը մեղավոր է ճանաչել Հայաստանի քաղաքացի, ԿԱՄազի վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի համար, երբ նրա ավտոմեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
Ինչպես հետևում է դատարանի վճռից՝ լիովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ:
Այս պահին դատավորը շարունակում է դատավճռի ընթերցումը: Թե ինչ պատիժ կսահմանվի Հարությունյանի համար պարզ կդառնա դատավճռի ընթերցման վերջում:
Հուլիսի 24-ին Մոսկվայի Տրոիցկայան դատարանում դատախազը Հարությունյանի համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաև զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից ՝ երեք տարի ժամանակով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘