‘
Սերժ Սարգսյանը մի քանի փոխատեղում է կատարել Հայաստանի դիվանագիտական կորպուսում: Այսպես, Ավետ Ադոնցը ազատվել է Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում է նշանակվել Թաթուլ Մարգարյանը:
Իր հերթին Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):
Նշենք, որ Թաթուլ Մարգարյանը մինչև վերջերս ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում և ազատվել էր պաշտոնից՝ իր տեղը զիջելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:
‘