‘
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նամակին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշազադեն, մասնավորապես, կոչ է արել Վեհափառին իր հեղինակությունն օգտագործելով ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս «դուրս բերեն զորքերը Ադրբեջանի տարածքից և խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցությունների ժամանակ»:
Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը օգոստոսի 5-ի իր նամակում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդին կոչ էր արել ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
‘