‘Ռիհանան ուզում է գնել «Լիվերպուլը»’

844

Հայտնի ամերիկյան երգչուհին ցանկություն է հայտնել դառնալու մերսիսադյան  ակումբի սեփականատերը: 

Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցներ, Ռիհանան, «Լիվերպուլը» գնելու հարցով խորհրդակցել է իր ընկերոջ՝ լոնդոնյան «Չելսի» ակումբի առաջատար  Դիդյե Դրոգբայի հետ: Կոտդիվուարցի հարձակվողը հավանություն է տվել երգչուհու ցանկությանը:

 Սակայն, ակումբի լիարժեք սեփականատեր երգչուհին չի կարող դառնալ, այդ պատճառով վերջինս կարող է ձեռք բերել բաժնետոմսերի միայն մի մասը: Այս պահին «Լիվերպուլը» պատկանում է ամերիկացի գործարար Ջոնի Հենրիին, որը չի ցանկանում այն վաճառել: 

Նշենք, բարբադոսցի 26-ամյա  երգչուհու կարողությունը գնահատվում է 50 մլն դոլարից ավելի: Forbes-ի վարկածով, նա աշխարհի ամենահարուստ կանանց շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի նամակը ԵԽ նախագահին. Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները’
Հաջորդ հոդվածը‘Ագրարային համալսարանի ուսանողները փորձել են քանդել ՕԵԿ-ի շինությունը’