‘
Արեւմտյան Աֆրիկայում Էբոլ տեսակի վիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 1229-ի, վարակվել է 2240 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վիրուսը տարածում է ստանում Գվիեայում, Սիերա-Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայիում: Օգոստոսի 14-16-ը ընկած ժամանակահատվածում այդ երկրներում վարակվել է ընդհանուր առմամբ 113 մարդ, որից 84-ը զոհվել է: Վիճակագրակագրության մեջ առկա են ոչ միայն հաստատված տվյալներ զոհերի եւ վարակվածների մասին, այլ նաեւ այն մարդկանց, որոնց անալիզների պատասխանները դեռեւս պատրաստ չեն:
Վիրուսի բռնկումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսից: Ընդհանուր առմամբ Լիբերիայում զոհվել է 466, Գվինեայում՝ 394, Սիերա-Լեոնեում՝ 365, իսկ Նիգերիայիում 4 մարդ:
‘