‘
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության մեջ:
«Թեպետ Ռուսաստանը հերքում է, սակայն ակնհայտ է, որ ռուսաստանյան զորքերն ու տեխնիկան ապօրինաբար հատել են սահմանը Ուկրաինայի արևելքում և հարավ-արևելքում (Ազովի ծովի ափի մոտ),- նշել է գլխավոր քարտուղարը և հավելել:- Սա եզակի դեպք չէ, այլ Ուկրաինայի ինքնիշխանության ապակայունացման ռազմավորության մի մասն է»:
Ռասմուսենը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հարգանքով կվերաբերվի Ուկրաինայի ցանկացած, այդ թվում՝ դաշինքից դուրս կարգավիճակից հրաժարվելու և ՆԱՏՕ-ի անդամակցության ուղղությամբ ընթանալու որոշմանը:
Ուրբաթ օրը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռադայի քննարկմանն է ներկայացվելու մի օրինագիծ, որով նախատեսվում է անդամակցություն ՆԱՏՕ-ին, փոխանցում է BBC-ն:
‘