‘Իտալիայում բժիշկը 9 տարվա մեջ 15 օր է աշխատել’

1090

Իտալիայում բժիշկն իր ծառայության 9 տարիների ընթացքում աշխատանքի վայրում է գտնվել ընդամենը 15 օր: The Telegraph-ը գրում է, որ այս ընթացքում նա կարողացել է օրինական ճանապարհով խուսափել աշխատանքից՝ այս ամբողջ ժամանակահատվածը նա անցկացրել է վերապատրաստման դասընթացների, արձակուրդի մեջ կամ բացակայել է հիվանդության պատճառով: Ընդ որում, նա լիարժեք աշխատավարձ է ստացել:

Սիցիլիացի բժիշկն իր մասնագիտությամբ աշխատանքի է ընդունվել 2005-ին՝ Կատանիա գավառի հիվանդանոցներից մեկում: Նույն օրը նա դասընթացների է մեկնել համալսարան: Վերադարձից հետո՝ 2008-ի հոկտեմբերի 31-ին, բժիշկը ընտանեկան խնդիրների պատճառաբանությամբ վճարվող արձակուրդ է խնդրել, որը տեւել է մինչեւ 2009-ի մայիս:
Արձակուրդից վերադառնալով՝ նա այնուամենայնիվ, աշխատել է 15 օր, որից հետո հիվանդության արձակուրդ է վերցրել մինչեւ 2009-ի հուլիս: Այժմ բժիշկը ձգտում է մինչեւ 2016-ի դեկտեմբեր դոկտորական աստիճան ստանալ:
Հիվանդանոցի գլխավոր տնօրենը, որտեղ աշխատում է 50-ամյա բժիշկը, նշել է, որ բազմիցս փորձել է նրան աշխատանքի բերել, բայց չի կարողացել, որովհետեւ բոլոր բացակայությունները օրենքի շրջանակներում են եղել: Սիցիլիացին, իր հերթին բողոքել է, որ նրան անարդարացիորեն մեղադրում են աշխատանքից խուսափելու մեջ: Նրա խոսքով, իր վերադառնալուց հետո ստացած գիտելիքները ծառայեցնելու է ի շահ հիվանդանոցի

Փաստի առիթով Իտալիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ փորձելով պարզել, թե որքանով արդյունավետ է գործում պետական ծառայության մասին օրենսդրությունը:

Նախորդ հոդվածը‘Լիցքավորման ընթացքում «ՎԱԶ-2101»-ի գազի բալոնը պայթել է, կան վիրավորներ (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Առաջին անգամ` առաջին դասարան (ֆոտոշարք)’