‘«Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթում է «Վիլյառեալին»(տեսանյութ)’

964

Կատալոնացիները, շնորհիվ խաղի վերջնամասում խփած գոլի, կարողացան հաղթել «Վիլյառեալին»: 

«Վիլյառեալի» և «Բարսելոնայի» հանդիպումը համարվում էր այս տուրի կենտրոնական հանդիպումը: Ամեն դեպքում երկու թիմերն էլ իրենցից ներկայացնում էին շատ հետաքրքիր կոլեկտիվներ, որոնք նախընտրում են ցուցադրել գեղեցիկ կոմբինացիոն ֆուտբոլ՝ հիմնված հարձակումների վրա:

Արդեն առաջին րոպեներից «Բարսելոնան» նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց՝ վերահսկելով գնդակը: Երբեմն հյուրերի գնդակի վերահսկման տոկոսն կազմում էր խաղային ժամանակի երեք քառորդը, մի հանգամանք, որն արդեն ամեն ինչի մասին ասում է:

Բնականաբար, գոլային պահեր էլ «Բարսան» բավականաչափ շատ էր ստեղծում: Այլ հարց է, որ առաջին խաղակեսում ամենավտանգավոր պահը ստեղծվեց հենց Բռավոյին դարպասի մոտ: Պարզապես անհասկանալի է, թե ինչպես Վիկտոր Ռուիսը չկարողացավ գրավել դարպասը: «Բարսելոնայի» անթիվ հարվածները դարպասին աջ եզրից հեռու էին վտանգավոր լինելուց: Միայն Մեսսիի՝ տուգանայինից կատարված հարվածից հետո կարող էր գոլ գրանցվել, սակայն այդ անգամ էլ խանգարեց դարպասաձողը:

Ընդհանրապես, այս խաղը բավական տխուր էր թվում մինչև այն պահը, երբ խաղադաշտ դուրս եկավ Նեյմարը:Բրազիլացին իր գործողություններով կարողացավ խաղին տեմպ հաղորդել: Ի դեպ, ոչ միայն հարձակման գծում, այլև ողջ դաշտում:Ավելի արագ սկսեցի խաղալ երկու թիմերն էլ: «Վիլյառեալը» փորձում էր հիշեցնել, որ իր կազմում նույնպես լավ ֆուտբոլիստներ կան: Խաղավարտին մոտ հյուրերն ի վերջո կարողացան հաղթանակի հասնել:  Գոլի հեղինակ դարձավ երիտասարդ ֆուտբոլիստ ՍանդրոՌամիրեսը :

Արդյունքում «Բարսելոնան» նվազագույ հաշվով բավական դժվար հաղթանակ տարավ «Էլ Մադրիգալ»-ում: 

ՎԻԼՅԱՌԵԱԼԲԱՐՍԵԼՈՆԱ

0-1 (0-0)

MC

 

0-1՝ Սանդրո Ռամիրես 82՛

 

ՎԻԼՅԱՌԵԱԼ. 1.Սերխիո Ասենխո, 2.Մարիո Գասպար Պերես, 5.Մատեո Մուզակյո, 15.Վիկտոր Ռուիս, 18.Խայմե, 42.Խայմե (20.Գաբրիել, 59), 4.Թոմաս Պինա, 10.Կանի (24.Խավիեր Էսպինոսա, 70), 14.Մանու Տրիգեյրոս, 17.Դենիս Չերիշեւ (7.Լուսիանո Վյետո, 65), 21.Բրունո Սորիանո, 9.Ջովանի դոս Սանթոս

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 24.Ժերեմի Մատյե, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 12.Ռաֆինյա (6.Չավի, 75), 7.Պեդրո Ռոդրիգես (29.Սանդրո Ռամիրես, 70), 10.Լիոնել Մեսսի, 31.Մունիր Էլ Հադադի (11.Նեյմար, 59)

 

Զգուշացում՝ Պեդրո Ռոդրիգես 37՛ (Բ), Դանի Ալվես 42՛ (Բ)
Մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո (Իսպանիա)

 

27

ԳՆԴԱԿԻ %

73

9 (0)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

20 (8)

12

ՏՈՒԳԱՆՔ

9

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

10

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Լուռիում ի պաշտպանություն Թեղուտի՝ մեղրի տոնավաճառ կանցկացվի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայում լվացող հեղուկը շփոթել են սպորտային սնունդի հետ’