‘ Խավիեր էրնանդեսը հանդես կգա «Ռեալ»-ում’

825

 Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Էրնանդեսին (Չիչարիտո) ձեռք բերելու մասին:

Ինչպես հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը, 2014-2015 մրցաշրջանում մեքսիկացի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա վարձակալան հիմունքներով։ Ըստ գործարքի, մադրիդցիները հետագայում կարող են ձեռք բերել Էրնանդեսի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Արքայական ակումբը» մեքսիկացուն վարձակալելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» կվճարի երկու միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը հանդես կգա 14 համարի մարզաշապկի ներքո:

Նախորդ հոդվածը‘Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Անկարան ամեն ջանք կգործադրի ադրբեջանական տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու նպատակով’