‘
Ուկրաինայում իրավիճակը կարող է չափազանց մռայլ զարգացումներ ունենալ, չի բացառել ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքհալթերը:
Ուկրաինայի ներկա իրավիճակը, երբ արևելքում չեն դադարում բախումները կառավարական ուժերի և անջատականների միջև, Բուրքհալթերը բնորոշել է որպես «չափազանց նուրբ պահ» և ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարևորությունը:
«Մենք՝ ԵԱՀԿ-ն, չկարողացանք վերացնել այդ լարվածությունը և սկսել ուկրաինական ազգային երկխոսություն»,- խոստովանել է ԵԱՀԿ նախագահը: Միևնույն ժամանակ, Բուրքհալթերի կարծիքով՝ առայժմ անհրաժեշտ պայմանները չկան՝ երկխոսություն սկսելու այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են կրակի դադարեցումը, սահմանների վերահսկողությունը, պատանդների ու գերիների ազատ արձակումը, զինաթափումը: Հաղորդել է ИТАР-ТАСС-ը:
‘