‘Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի համար դատապարտված քաղաքացու առողջությունը վտանգված է–«Փաստինֆո»’

1030

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի  գործով  2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով 14 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Մաթևոսյանը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, այդուհանդերձ ՔԿՀ վարչակազմը չի դիմում դատարան՝ նրան պատժից ազատելու հարցով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց դատապարտյալ Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը` նշելով, որ նա ներկայումս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՀՀ նախկին ՆԳՆ «Չղջիկներ»  ջոկատի հրամանատար Գագիկ Մաթևոսյանն (Մուսկուլ Գագո) ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտական գործողություններին,  դրանցից մեկում վիրավորվել է, կորցրել ձախ աչքը: Իսկ  դատապարտվելուց   հետո քրեակատարողական հիմնարկում նրա տեսնող աջ աչքի տեսողությունը գնալով վատթարացել է.   անցյալ տարվա դրությամբ տեսնող աչքի տեսողության սրությունը 008  է եղել, իսկ   այսօրվա  դրությամբ այդ աչքի տեսողության սրությունն արդեն իսկ դարձել է 005: 
Ա.Գրիգորյանը նշեց, որ տեսողության վատթարացման պատճառով Քրեակատարողական հիմնարկում  պատիժը կրելու ընթացքում դեռևս անցյալ տարի Գագիկ Մաթևոսյանը ճանաչվել է որպես երկրորդ խմբի հաշմանդամ,  հաշմանդամության կարգը պահպանվում է այսօր էլ: «Չէր կարող չպահպանվել, քանի որ տեսնող աչքի տեսողության սրությունը դեռ մի բան էլ իջել է,  և այն  ավելի կվատթարանա, քանի որ  որևէ բուժում  բանտային պայմաններում պատիժը կրելու  ընթացքում հայաստանյան ՔԿՀ-ներում չի կատարվում»,- ասաց Ա.Գրիգորյանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանի որդին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘«ԲՏԱ բանկի» ոսկերիչը որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր. Քրգործ ՀՔԾ-ում’