‘Նորվեգիան իր կալանավորների մի մասին կտեղափոխի Հոլանդիա’

1060

Նորվեգիան ծրագրում է ժամանակավորապես իր կալանավորներին տեղափոխել Հոլանդիայի բանտեր՝  կալանավայրերում  վերանորոգման աշխատանքների կապակցությամբ:

Նորվեգիայի կառավարության տվյալներով՝ իրենք պայմանավորվածություն ունեն Հոլանդիայի բանտերում 300 կալանավորների տեղավորելու մասին: Նախկինում Նորվեգիան համաձայնել էր իր բանտերում տեղավորել բելգիացի կալանավորներին:

Պայմանավորվածության համաձայն՝ այն բանտերում, որտեղ կտեղավորվեն Նորվեգիայի կալանավորները, կարգուկանոնը կապահովեն հոլանդացի բանտապահները, սակայն հաստատության տնօրեն կնշանակվի Նորվեգիայի ներկայացուցիչը:

Նիդեռլանդական բանտերը հայտնի են կալանավորների պահման ավելի մարդասիրական պայմաններով, այնտեղ բանտարկյալները շատ ավելի իրավունքներ և աշխատանքի ու հանգստի հնարավորություն ունեն, քան այլ երկրների կալանավորները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նիգերիայի նախկին նախագահի որդին վիրավորվել է «Բոկո Հարամի» դեմ մարտերում’
Հաջորդ հոդվածը‘Apple-ը ներկայացրել է iPhone 6-ը, iPhone 6 Plus-ը և Apple Watch-ը (ֆոտո)’