‘
«Երազ եք տեսել». այսպիսի լակոնիկ պատասխան տվեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո-խմբ.)՝ ԱԺ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, պատասխանելով լրագրողների հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը շրջանառվող լուրերը, թե «Երեւան Սիթի» խանութների ցանցը վաճառվել է «Քարֆուր» ընկերությանը, հայտնում է News.am-ը:
Ավելին՝ նիստերի դահլիճում գրանցվելուց 15 րոպե անց Ալեքսանյանը դուրս եկավ դահլիճից՝ թերեւս ավարտած համարելով իր պատգամավորական պարտականությունը: Լրագրողներին տեսնելուն պես նա ասաց, որ նեղացած է լրագրողներից եւ հարցերին չի պատասխանելու։
Հարցին, թե գուցե վիրավորվա՞ծ է, Ալեքսանյանն ասաց. «Ես ձեզնից եմ նեղանալու՝ լույսը գցել եք աչքերիս»:
‘