‘
ԿՀՎ-ի նոր հաշվարկների համաձայն՝ Իրաքում «Իսլամական պետության» շարքերում կռվող գրոհայինների թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ գնահատականը:
Գերատեսչության մամլո խոսնակ Ռայան Տրապանիի խոսքով՝ Սիրիայում և Իրաքում ջիհադականների շարքերում հաշվվում է 20-30 հազար գրոհային: Ինչպես նշում են վարչությունում, իսլամիստների թվի այդպիսի աճը վկայում է, որ հունիսից ի վեր մեծացել է հավաքագրման մակարդակը, նաև դրանում մեծ դեր են խաղացել խմբավորման ռազմական հաջողությունները՝ նրա կողմից խալիֆայություն հայտարարելուց հետո:
ԿՀՎ-ի տվյալները հիմնվում են այս տարվա մայիսից մինչև օգոստոս ժամանակահատվածում հետախուզական հաշվետվությունների վրա: Սկզբնապես Միացյալ Նահանգները ԻՊ-ի ջոկատներում գրահայինների քանակը գնահատել էր մոտավորապես 10 հազար: Փոխանցում է BBC-ն:
‘