‘
Խաղավարտին մոտ մյունխենցիներին հաջողվեց հասնել հաղթական արդյունքի:
Մյունխենում գերմանական «Բավարիան» նվազագույն՝ 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Անգլիայի չեմպիոնի՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Հաղթական գոլը վերջին րոպեին խփեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը՝ դառնալով եվրագավաթներում մյունխենցիների 800-րդ գոլի հեղինակը:
«Բավարիան» նկատելի առավելություն ուներ մեկնարկում, բայց առաջին խաղակեսում չօգտագործեց մի քանի գոլային պահ: Ընդմիջումից հետո էլ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ավելի մոտ էր հաղթանակին, որին հասավ խաղավարտից վայրկյաններ առաջ:
1-0՝ Ջերոմ Բոատենգ 89՛ |
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա (4.Դանթե, 85), 13.Ռաֆինյա (14.Կլաուդիո Պիսարո, 84), 17.Ջերոմ Բոատենգ, 21.Ֆիլիպ Լամ, 3.Չաբի Ալոնսո, 18.Խուան Բեռնատ, 19.Մարիո Գյոտցե, 27.Դավիդ Ալաբա, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 25.Թոմաս Մյուլեր (10.Արյեն Ռոբեն, 76) |
ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա, 4.Վենսան Կոմպանի, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 8.Սամիր Նասրի (7.Ջեյմս Միլներ, 58), 15.Խեսուս Նավաս (11.Ալեքսանդր Կոլարով, 88), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 10.Էդին Ջեկո (16.Սերխիո Ագուեռո, 74) |
Զգուշացում՝ Էդին Ջեկո 41՛ (Մ), Վենսան Կոմպանի 45՛ (Մ) ;Մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա) |
||
57 |
ԳՆԴԱԿԻ % |
43 |
22 (9) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
7 (2) |
8 |
ՏՈՒԳԱՆՔ |
16 |
6 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
4 |
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
Խմբի մյուս խաղում «Ռոման» Հռոմում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:
H խմբում պորտուգալական «Պորտուն» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» և Դոնեցկի «Շախտյորի» միջեւ Իսպանիայում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:
‘