‘Լեմպարդը «Չելսի»-ից հաղթանակը հետ է վերցնում (տեսանյութ)’

1121

Ֆրենկ Լեմպարդը, դուրս գալով փոխարինման և խաղավերջում գոլ խփելով,«Մանչեսթր Սիթիին» տնային խաղում ոչ-ոքի է բերում:

«Չելսի»-ի մարզիչ ժոզե Մոուրինյոն «Էթիհադ» էր եկել իր համար սովորական խնդրով՝ չպարտվել իր անմիջական մրցակցին և հնարավորության դեպքում ստանալ ավելին: Ոչ-ոքի արդյունքը «կապույտներին» լիովին բավարարում էր. նրանք մրցաշրջանն սկսել են առավելագույն ցուցանշներով, իսկ ահա «Մանչեսթր Սիթին» արդեն իսկ նրանցից հետ է մնում 5 միավորով: Այս պատճառով էլ «քաղաքացիների» համար այս դիմակայությունը կարելի էր համարել «կյանքի հանդիպում»:

Այն ինչ կատարվեց դաշտում, հազիվ թե որևէ մեկին զարմացնի: Մոուրինյոն մեկնարկին բաց թողեց դաշտ Վիլյանին, ով կենտրոնական հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում էր: Հյուրերն իսկապես շատ աշխատեցին՝ իրենց առաջին ու հիմնական խնդիրն համարելով հակառակորդին խաղալ խանգարելը: Անհամար քանակությամբ մենարամարտեր, որոնք պահանջում էին մրցավար Մայք Դինի ճիշտ գնահատականը, երբեմն ավարտվում էին նախազգուշացումով:

Գոլային պահերն ակնհայտորեն չէին հաջողվում: «Սիթին» գնդակով լավ էր խաղում, սակայն հարձակումները հանդիպում էին հակառակորդի հիանալի պաշտպանությանը: Սակայն ասվածը չի նշանակում, որ Պելեգրինիի թիմը կարող էր իր տուգանային հրապարակում հանգստանալ:  Մեկնարկին դաշտ դուրս եկած Մանգալան հիանալի էր գործում՝ կասեցնելով լոնդոնցիների գրոհները, իսկ լավագույնը թիմի ավագ Վենսան Կոմպանին էր: Նրա անհատական գործողությունները Դիեգո Կոստայի դեմ, երբ գնդակը հայտնվում եր վերջինիս մոտ, կարելի է համարել իսկական վարպետության դասեր:

Այսպիսով, առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և ավարտվեց 0:0 հաշվով: երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետան, իսկ 5 րոպե անց փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Չելսիին»: Խաղի վերջնամասում Ժոզե Մոուրինյոյի թիմը շարունակում էր վստահ պաշտպանվել, սակայն 10 ֆուտբոլիստներով մնացած «Մանչեսթեր Սիթիին» հաջողվեց փրկվել պարտությունից: Մանչեսթերցիների պատասխան գոլի հեղինակը 85-րդ րոպեին դարձավ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդ, ով չտոնեց խփած գոլը:

«Չելսին» 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով 6-րդն է:

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ – ՉԵԼՍԻ 1-1 (0-0) MC
0-1՝ Անդրե Շյուրլե 71՛, 1-1՝ Ֆրենկ Լեմպարդ 85՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 11.Ալեքսանդր Կոլարով (18.Ֆրենկ Լեմպարդ, 78), 20.Էլյակիմ Մանգալյա, 7.Ջեյմս Միլներ, 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու (15.Խեսուս Նավաս, 73), 42.Յայա Տուռե, 10.Էդին Ջեկո (3.Բակարի Սանյա, 70), 16.Սերխիո Ագուեռո
ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 7.Ռամիրես (14.Անդրե Շյուրլե, 63), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (12.Ջոն Օբի Միկել, 63), 19.Դիեգո Կոստա (11.Դիդյե Դրոգբա, 86)
Զգուշացում՝ Ֆերնանդինյու 13՛ (Մ), Պաբլո Սաբալետա 32՛ (Մ), Դավիթ Սիլվա 40՛ (Մ), Յայա Տուռե 44՛ (Մ), Ռամիրես 35՛ (Չ), Նեմանյա Մատիչ 39՛ (Չ), Դիեգո Կոստա 66՛ (Չ), Բրանիսլավ Իվանովիչ 77՛ (Չ)
Հեռացում՝ Պաբլո Սաբալետա 66՛ (Մ)
Մրցավար՝ Մայք Դին (Անգլիա)
58 ԳՆԴԱԿԻ % 42
16 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
16 ՏՈՒԳԱՆՔ 12
14 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին»»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր’