‘
Բրիտանական լեգենդար Pink Floyd ռոք խումբն իր պաշտոնական էջում տեղեկացրել է նոյեմբերի 10-ին նոր՝ The Endless River («Անվերջանալի գետ») ալբոմի թողարկման մասին: Սա վերջին 20 տարվա մեջ խմբի առաջին ձայնագրությունն է, տեղեկացնում է BBC-ն:
Նոր ալբոմի համար հիմք է հանդիսացել 1993-ի աշխատանքները, երբ երաժիշտները նախապատրաստում էին նախորդ սկավառակը՝ The Division Bell-ը:
Հենց այդ պատճառով էլ նոր երգերում հնարավոր կլինի լսել 2008-ին վախճանված խմբի համահիմնադիր Ռիչարդ Ռայթի նվագը ստեղնաշարի վրա:
Խմբի լիդերներից մեկի՝ Դեյվիդ Գիլմորի կինը՝ Պոլլի Սամսոնը հուլիսին նոր ալբոմն անվանել է «Ռիկի Ռայթի կարապի երգը»: Նրա խոսքով, ալբոմը «շատ գեղեցիկ է»:
Pink Floyd-ը հիմնադրվեկլ է 1965-ին, նրա սկզբնական կազմի մեջ էին մտնում ուսանողներ Սիդի Բարրեըը, Նիկ Մեյսոնը, Ռոջեր Ուոթերսը եւ Ռիչարդ Ռայթը:
‘