‘
Առաջիկա երկու oրերին, շատ կարճ հանգստից հետո, իսպանական առաջնությունում կմեկնարկի հերթական 5-րդ տուրը: Տեղի ունենալիք հանդիպումներից ներկայացնում ենք ամենադիտարժանները: Այսպիսով՝«Մադրիդի Ռեալը» կհանդիպի «Էլչե»-ին, «Սևիլյան» իր դաշտում կընդունի «Դեպորտիվոյին», «Մալագան»՝ «Բարսելոնա»-ին, «Վալենսիան»՝ «Կորդոբային»: Այս բոլոր հանդիպումները կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Ռեալ Մադրիդ»-«Էլչե»
Սեպտեմբերի 23, երեքշաբթի, ժամը՝ 22.00, «Սանտյագո Բեռնաբեո»
Մրցավար՝ Կլոս Գոմես
Պրեմիերայի հերթական տուրը կբացի այս0ր Մադրիդում տեղի ունենալիք հանդիպումը, որի ընթացքում միմյանց դեմ դուրս կգան «Ռեալը» և «Էլչեն»: Բնականաբար, «սերուցքայինները» ակնհայտ ֆավորիտներ են այս հակամարտությունում, և միայն հրաշքը կարող է հյուրերին փրկել պարտությունից:
Պրեմիերայում իրար հետևից կրած պարտությունից հետո, «Ռեալը» միանգամից երկու արդյունավետ հանդիպում անցկացրեց և կարողացավ տպավորություն թողնել: Իրենց սեփական դաշտում «Բազելին» ջախջախելուն հետևեց իսկական ջարդը «Ռիասորում», որտեղ հակառակորդի դարպասն ուղարկեց ոչ ավելի, ոչ պակաս 8 գնդակ: Մադրիդցիները կարողացան բարելավել խփած և բաց թողած գնդակների ցուցանիշը՝ հիշեցնելով ողջ Պրեմիերային իր հարձակումների հզորության մասին:
Մի խոսքով, այս հաշվետու խաղում առանձնահատուկ ինտրիգ չկա, այդ պատճառով էլ իսպանական մամուլն առավել հետքարքրական է համարում դարպասապահի հարցի քննարկումը: Ամենուր խոսակցություններ են այն մասին, որ հիմնական կազմում Կասիլյասին կփոխարինի Նավասը, իսկ «Ռեալի» լեգենդը կհատնվի պահետայինների նստարանին: Ուրիշ հետաքրքրական մանրամասներ կարծես թե այս հանդիպման մասին չկան:
«Սելթա»-«Դեպորտիվո»
Սեպտեմբերի 23, երեքշաբթի, ժամը՝24:00, «Բալաիդոս»
Մրցավար՝ Դել Սերո Գրանդե
Պրեմիերա է վերադառնում գալիսյան դերբին: Անհաշտ ու անհամատեղելի հակառակորդներ «Դեպորտիվոն» և «Սելթան» կրկին միմյանց դեմ դուրս կգան իսպանական ֆուտբոլի բարձրագույն մակարդակում:
Սակայն, նույիսկ այսպիսի սկզբունքային հակամարտությունից առաջ, դժվար է վերացարկվել «Սելթայի» հիանալի մարզավիճակից:Այս թիմը՝ Վիգոյից, շարունակում է որդեգրել հարձակողական ոճի ֆուտբոլ, որին բոլոր ականատես եղան վերջերս, «Վիսենտե Կալդերոնում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Ատլետիկո»-ի հետ խաղում գալիսայցիները 2:2 հաշվով արդյունավետ ոչ-ոքի խաղացին: Գրանցված այս արդյունքը «Սելթա»-ի համար ձեռքբերում կարելի է համարել:
Այս հակամարտությունում «Սելթայի» առավելությունն այնքան ակնհայտ է, որ դժվար է նույնիսկ ինչ-որ ինտրիգ մտածել:
«Մալագա»-«Բարսելոնա»
Սեպտեմբերի 24, չորեքշաբթի, ժամը՝24:00, «Ռոզալեդա»
Մրցավար՝ Էռնանդես Էռնանդես
Կատալոնացիները Պրեմիերայի միաձնյա առաջատարներն են: Սա, իհարկե,սովորական իրադրություն է այս թիմի համար: Բայց կա շատ անսովոր մի բան այսօրվա «Բարսելոնայի» համար: Առջևում 5-րդ տուրն է, իսկ «կապտանռնագույննների» դարպասապահը դեռ ոչ մի անգամ գնդակը չի հանել սեփական դարպասից: Եվ սա այն դեպքում, երբ թիմն անընդհատ գրոհում է, իսկ պաշտպանությունը բավական թույլ է:
Մինչ մրցաշրջանի մեկնարկը շատ էր խոսվում այն մասին, որ Վալդեսի կորուստը կարող է լուրջ ազդեցություն ունենալ թիմիվրա: Ավելի շատ խոսվում էր նաև այն մասին, որ Մատյոին գերագնահատել են, և նրա ձեռքբերումը հիմնավորված չէ: Սակայն, հիմա Կլաուդիո Բրավոն վստահորեն պաշտպանում է իր թիմի դարպասը, իսկ ֆրանսիացի պաշտպանը կամաց -կամաց դառնում է պաշտպանության առաջատար:
Ինչ վերաբերվում է «Մալագա»-«Բարսելոնա» հանդիպմանը,ապա այստեղ ֆավորիտը կրկին «Բարսելոնան» է: Լեո Մեսսին հիանալի է, ընկերները հազիվ են հասցնում նրա արդյունավետ փոխանցումները փոխարկել գոլի: Արգենտինացու հաշվին են 4 գոլային փոխանցումներ: Սա մի փոքր անսովոր է այնպիսի մի ֆուտբոլիստի համար , ով մշտապես ինքն է աչքի ընկել գոլերի արդյունավետությամբ:
Ինչ վերաբերում է «Մալագա»-ին, ապա Խավի Գրասիին արդեն ինչ-որ բան հաջողվում է: Թեև դեռևս ադալուզացիները խաղը, ամեն դեպքում, հում է: Եվ, իհարկե ողջ «Մալագան» սպասում է մեկնարկային կազմում Ամրաբատի հայտնվելուն, դա արդեն ժամանակի հարց է:
«Վալենսիա»-«Կորդոբա»
Սեպտեմբերի 23, երեքշաբթի, ժամը՝ 24:00, «Մեստալյա»,
Մրցավար՝ Վիկանդի Գարիդո
Այսօրվա «Վալենսիան» բավականաչափ հաջող թիմ է և հաղթական արդյունքներ է գրանցում՝ թույլ չտալով կասկածել Չեմպիոնների լիգա դուրս գալու իրենց մտադրություններում:
Լավագույն մարզավիճակում է Պակո Ալկասերը, ում ազգային հավաքական հրավերն ավելի է ոգևորել: Պակոն անկասելի գոլեր է խփում և նույնպիսի գոլային փոխանցումներ կատարում: Կամաց-կամաց երիտասարդ հարձակվողը դառնում է թիմի առաջատարը և այդ հանգամանքով ոգևորում իր հազարավոր երկրպագուներին: Ոչ մի կասկած չկա «Վալենսիայի» հաղթանակում: Ալբերտ Ֆերերայի թիմը երիտասարդ է և խոստոմնալից: Առայժմ միյան այդքանը: Նորեկները գրեթե ոչ մի հնարավորություն չունեն «Վալենսիա»-ի հետ խաղում:
‘