‘
Ինտենսիվ մարտեր են ընթանում Լիբիայի մայրաքաղաքի մատույցներում:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ Տրիպոլին վերահսկող «Լիբիայի արշալույս» դաշինքի իսլամիստական կազմավորումների գրոհայինները փորձում են դիմադրել վարչապետ Աբդալա Աբդուռահման աթ-Թանիի և Ներկայացուցիչների պալատի (նոր մշտական խորհրդարանի) նկատմաբ լոյալ տարամադրված ռազմականացված ստորաբաժանումներին:
Ավելի վաղ Al Arabiya News արբանյակային հեռուստատեսությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մի քանի թաղամասեր ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում: Ավիացիան առնվազն վեց հարված է հասցրել արմատականների դիրքերին, որոնց արդյունքում վերջիններս զգալի մարդկային և տեխնիկայի կորուստներ են կրել:
Լիբիայի գլխավոր շտաբի պետ Աբդել Ռազակ ան-Նատուրին համընդհանուր պատրաստություն է հայտարարել՝ Տրիպոլիի «վճռական գրոհից» առաջ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘