‘
Փարիզի վերաքննիչ դատարանը կասեցրել է աղմկալի կոռուպցիոն գործի քննությունը, որի անմիջական մասնակիցներից մեկը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է France-Presse գործակալությունը:
Դատարանի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշում երեկ կայացրել է փարիզյան դատարանի քննչական պալատի ղեկավարը: Ընդ որում՝ Սարկոզիի և նույնպես կոռուպցիայի մեջ կասկածվող նրա փաստաբանի՝ Տիերի Էրզոգի վրայից չեն հանվել բոլոր մեղադրանքները:
Սարկոզիի և Էրզոգի նկատմամբ քրեական հետաքննությունն սկսվել է հուլիսին, երբ նրանց կոռուպցիայի, ազդեցության չարաշահման և ծառայողական գաղտնիքի հրապարակման պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘