‘
Փարիզի հայկական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են մեծածավալ բողոքի ակցիա կազմակերպել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Բողոքի ցույցը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարվելիք այցի օրը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ակցիային կմիանան Լիոնի, Մարսելի և ֆրանսիական մյուս խոշոր քաղաքների հայկական համայնքները:
Միջոցառման մասնակիցները պատրաստվում են իրենց դժգոհությունն արտահայտել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և արդյուքնում մարդասպանին ազատ արձակելու փաստի դեմ:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որը նույն օրն Ալիևից ներում ստացավ և ազատ արձակվեց:
‘