‘
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու խնդրին՝ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասել է, թե առաջնահերթությունը տրվելու է այն բնակավայրերին, որոնք մշտապես թշնամու կրակոցների տակ են:
«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Համաձայնվեք՝ շատ անորոշ ձևակերպում է: Փաստորեն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է որոշելու, թե Հայաստանի որ սահմանամերձ բնակավայրերը պիտի հարկային արտոնություններ ստանան: Կամ էլ՝ այդ գյուղում պիտի դիվերսիոն ջոկատներ ստեղծվեն, որոնք կանցնեն սահմանը, այն կողմից կկրակեն գյուղերի վրա և հարկային արտոնություններ կստանան:
Ամեն դեպքում՝ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու որոշումն, իհարկե, դրական է: Պարզապես պիտի այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ դրանից օգտվեն հենց այդ գյուղերի բնակիչները: Թե չէ մի օր էլ հանկարծ կպարզվի, որ «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցը գրանցված է և գործունեություն է ծավալում բացառապես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, Ֆլեշ Բարսեղն էլ բենզինի 60 տոկոսը վաճառում է Ոսկեպարի բենզալցակայանում: Սերժ Սարգսյանն էլ կասի «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»:
‘