‘
Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ և ապահովեց մրցաշարի առաջին հատվածի չեմպիոնական դիրքը:
«SGL Արենա» մարզադաշտում կայացած խաղում դուբլով աչքի ընկավ Արյեն Ռոբենը, մեկական գոլ խփեցին Մեհդի Բենատիան և Ռոբերտ Լևանդովսկին: «Բավարիան» այժմ ունի 39 միավոր, ինչը տասով ավելի է երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» ցուցանիշից: «Աուգսբուրգը» ունի 24 միավոր:
Հավելենք, որ «Բավարիան» աշնանային չեմպիոն է դառնում չորրորդ տարին անընդմեջ:
ԱՈՒԳՍԲՈՒՐԳ – ԲԱՎԱՐԻԱ |
0-4 (0-0) |
0-1՝ Մեհդի Բենատիա 58՛, 0-2՝ Արյեն Ռոբեն 59՛, 0-3՝ Ռոբերտ Լեվանդովսկի 68՛, 0-4՝ Արյեն Ռոբեն 71՛ |
ԱՈՒԳՍԲՈՒՐԳ. 1.Ալեքս Մանինգեր, 2.Պոլ Վերհախ, 5.Ռագնար Կլավան, 12.Աբդուլ Ռահման Բաբա, 20.Հոն Ձուն-Հո, 8.Մարկուս Ֆոյլներ, 10.Դանիել Բայեր, 13.Տոբիաս Վերներ (11.Ալեքսանդր Էսվայն, 70), 7.Հալիլ Ալթինթոփ (21.Դոմինիկ Կոր, 73), 25.Ռաուլ Բոբադիլյա, 34.Նիկոլա Ջուրջիչ (33.Սաշա Մյոլդերս, 64) |
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 3.Չաբի Ալոնսո (19.Մարիո Գյոտցե, 74), 7.Ֆրանկ Ռիբերի, 20.Սեբաստյան Ռոդե, 31.Բաստյան Շվայնշտայգեր (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 72), 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն (25.Թոմաս Մյուլեր, 77) |
Մրցավար՝ Տոբիաս Շտիլեր (Գերմանիա) |
28 |
ԳՆԴԱԿԻ % |
72 |
6 (3) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
26 (9) |
17 |
ՏՈՒԳԱՆՔ |
13 |
1 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
7 |
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘