‘
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի դեմ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը մեղադրվում է ՈւԵՖԱ-ի վարքի կանոնների, մասնավորապես ֆեյր-փլեյի սկզբունքները խախտելու մեջ: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Նորդշելանդի» հետ խաղի (5:2) 26-րդ րոպեին գնդակը մրցակցին հանձնելու փոխարեն Ադրիանոն ընդունեց գնդակը, դուրս եկավ դարպասապահի դեմ եւ գրավեց դատարկ դարպասը:
Միջադեպը կքննարկվի նոյեմբերի 27-ին:
‘