‘
Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆրանսիացի լրագրողների խնդրանքով կազմել է գործող ֆուտբոլիստների «Երազանքների թիմը»: Այս մասին գրում է lequipe-ը: Լավագույնների թվում Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ընդգրկել է «Ռեալի» 8 ֆուտբոլիստների:
Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս («Ռեալ»):
Պաշտպաններ՝ Դանի Ալվեշ («Բարսելոնա»), Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո (բոլորն էլ՝ «Ռեալ»):
Կիսապաշտպաններ՝ Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»):
Հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Քրիստիանո Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (երկուսն էլ՝ «Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»):
‘