‘
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում՝ տեղի ամուսնական զույգի խոհանոցային դարակում հայտնաբերվել է Ջոն Քենեդիի սպանության հետաքննության միակ գունավոր ձայնագրությունը, հայտնում է KTAB News լրատվամիջոցը:
Տեսագրությունը կատարել են Ջեն և Բոբի Լեմոնսները: Երիտասարդ նախագահի սպանությունից ամիսներ անց ամուսինները Դալասի փողոցներով զբոսնելիս ականատես են եղել, թե ինչպես է ՀԴԲ գործակալների խումբը փորձում վերականգնել սպանության օրվա իրադարձությունները: Այդ ժամանակ Բոբին, հետաքրքրությունից դրդված, սկսել է նկարահանել հետաքննիչների գործողությունները: Սակայն ամուսինները մեծ նշանակութուն չեն տվել տեսանյութին և շուտով նույնիսկ մոռացել են դրա մասին:
Ջենը և Բոբին միայն 49 տարի անց են անդրադարձել, թե ինչ արժեքավոր տեսանյութ է պահվում իրենց խոհանոցի դարակում, և որոշել են տեսանյութը փոխանցել Դալասի Sixth Floor թանգարանին, որի պատուհանից, պաշտոնական վարկածի համաձայն՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին Լի Հարվի Օսվալդը կրակել էր ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի վրա:
‘